Логотип

Արշակ սրբազանը Բագրատ և Միքայել սրբազանների հետ նույն խցում է

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվում է նույն խցում, ինչ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:

Նշենք, որ Արշակ սրբազանին կալանավորել են դեկտեմբերի 5-ին՝ 7 տարի ընթացք չունեցած դեպքի մեղադրանքով:

«Նա հայտնվել է այն խցում, որտեղ արդեն քանի ամիս է՝ ապրում են Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Արդեն հայտնի է, որ այս խցում գաղտնալսում են սրբազաններին և անգամ նրանց խոսակցություններից պատառիկներ արդեն կցել են քրեական վարույթներին: Պարզ է, որ 3 սրբազանների զրույցներն ավելի «գայթակղիչ» կարող են լինել իշխանությունների համար»,- գրում է թերթը:

Նշենք, որ կալանավորված չորրորդ եպիսկոպոսը՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, որը Վեհափառի քրոջ որդին է, գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Այն համարվում է ամենավատ բանտերից մեկը, ինչը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաստատել է նաև ՀՀ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը:

Sputnik Արմենիա