Այսօր էլ այդ դիրքորոշմանն եմ՝ այն անձը և այն անձինք, այն իշխանությունը, որ նման արհավիրք է բերել մեր երկրի, մեր ժողովրդի երկրի գլխին՝ չի կարող մնալ իշխանության։
Օր առաջ նրանք պետք է հեռանան՝ անկախ նրանից, թե ինչ աշխարհաքաղաքական գործոններով է պայմանավորված նրանց պաշտոնավարման շարունակությունը, դա շարունակելու է նոր արհավիրքներ բերել մեր երկրին և ժողովրդին։ Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ նշելով, որ այս դիրքորոշումները դուր չեն եկել իշխանություններին և վարչախմբին։
Արշակ Սրբազանը հիշեցրեց 2020թ․ արհավիրքը, ինչը բոլորիս կյանքն այսօր ավերել է, կորցրել ենք Արցախը, ազգային համերաշխությունը, կեղծ և արհեստական պատճառաբանություններով բազմաթիվ անձինք են ձերբակալվել, պառակտվել է հասարակությունը և այդ ամենի մեջ ինքն անբարոյական է համարել որևէ կերպ իր դիրքորոշումը չարտահայտելը։
«Փաստինֆո»
