Логотип

Արսեն Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով, բացակայելու արգելքով և 1 մլն դրամ գրավով:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 6-ին ձերբակալել են անհետ կորած զինծառայողերի հարազատներից երկուսին Ապիջան Սարգսյանին և Արսեն Ղուկասյանին, հետո հայտնի դարձավ, որ Ապիջան Սարգսյանին ազատ են արձակել, իսկ Արսեն Ղուկասյանին՝ ոչ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել սեպտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ քաշքշուկի ժամանակ խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Հոկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Արսեն Ղուկասյանը 1 ամսով կալանավորվել էր։

Ըստ մեղադրական եզրակացության, Արսեն Ղուկասյանը մեղադրվում է, որ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ՊՆ վարչական շենքի դիմաց Ապիջան Սարգսյանի և այլ անձանց հետ ՊՆ հսկիչ անցագրային կետում ծառայություն իրականացնող անձանց նկատմամբ ցուցաբերել են անհարգալից վերաբերմունք, տևական ժամանակ՝ շուրջ 1,5 ժամ, աղմկելով և հայհոյանքներ է հնչեցրել այդ տարածքում ծառայություն իրականացնող անձանց հասցեին, չի ենթարկվել խուլիգանական գործողությունները դադարեցնելու ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, կոչ է արել ՊՆ շենքից որևէ անձի դուրս գալ ցանկանալու դեպքում վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու։

Բացի այդ, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների հասցեին հնչեցրել են բռնություն գործադրելու սպառնալիքներ, որը արտահայտվել է նաև Արսեն Ղուկասյանի կողմից մահակի նմանվող առարկան ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ ցուցադրաբար թափահարելով, իսկ Ապիջան Սարգսյանի կողմից՝ իր ձեռքում գտնվող ջրով պլաստմասե շիշը նրանց ուղղությամբ նետելով:

News.am