Логотип

Արտակ Բեգլարյան․ Արցախի ներկայացուցչությունում խուզարկությունների հիմնական առիթը երեկվա լսումներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոչ թե ուղիղ կապ եմ տեսնում, այլ հիմնական առիթը հենց դա է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11–ին, Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում քննչական գործողությունների պատճառների մասին խոսելիս նման համոզմունք հայտնեց ԱՀ նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

Նրա խոսքով, պատճառը շատ հստակ է, վաղուց Արցախի պետական ինստիտուտների, այդ թվում ներկայացուցչության հանդեպ ակտիվ հետապնդումներ են եղել, ուղղակի երեկվա խորհրդարանական լսումները լրացուցիչ առիթ են եղել, որ պետք է նոր խուզարկություններ լինեն։

Բեգլարյանը նշեց, որ եթե բավարար հանրային ճնշումներ չլինեն, իշխանությունները կհասնեն նրան, որ Արցախի ներկայացուցչության շենքը հետ վերցնեն. «Չեք տեսնո՞ւմ, որ իրենքինչ ուզում են, դատարանները այդ որոշումներն էլ ընդունում են»։

News.am