Логотип

Արտասվող կին և հավատով լի աչքեր. միասնական աղոթք Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում միասնական աղոթք հնչեց հայ ժողովրդի, ապօրինի ազատազրկված հոգևորականների և մյուս ազատազրկվածների համար։

Հոգևորականները շարականների ուղեկցությամբ խոնարհվեցին Սուրբ Գևորգի մասունքների առջև` հայցելով նրա բարեխոսությունը։

Միասնական աղոթքն ավարտվեց Մայր աթոռի և Հայրապետի պահպանության շարականով։

Մյուս հինգշաբթի միասնական աղոթքը և ժամերգությունը կկայանան Տեղերի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Sputnik Արմենիա