Логотип

Արցախը կա և կլինի. Ռուբեն Վարդանյանը 3 ուղերձ է փոխանցել հայ ժողովրդին

Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել իր ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ, որի ընթացքում խնդրել է նրան 3 ուղերձ փոխանցել հայ ժողովրդին։ Համապատասխան հայտարարությունը տարածվել է Ռուբեն Վարդանյանի սոցիալական պաշտոնական էջերում։

Ռուբեն Վարդանյանը խնդրել է փոխանցել.

1. Արցախը եղել է, կա և կլինի։

2. Հավատացեք ինքներդ ձեզ, ինչպես Աստծո մասնիկը, բարին և լույսը:

3. Իսկական հերոսը նա է, ով կարող է հույս վառել այնտեղ, որտեղ չկա. նա, ով դառնում է հենարան ուրիշների համար, երբ նրանք կորցրել են հավատը։

Նշենք, որ նոյեմբերի 4–ին էլ Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով Բաքվի բանտից ուղերձ էր փոխանցել «Ավրորայի» համայնքին։ Նա շեշտել էր, որ գտնվելով Բաքվում, ավելի քան երբևէ ոգեշնչված է «Ավրորա» մրցանակի դափնեկիրներով։ Նա շնորհակալություն էր հայտնել բոլոր նրանց, ովքեր հավատացին Հայաստանում ծնունդ առած՝ մարդասիրական համաշխարհային նախաձեռնություն սկսելու տեսլականին, վստահեցին իրեն և աջակցեցին իրենց առատաձեռնությամբ: Նա հատուկ շնորհակալություն էր հայտնել համահիմնադիրներ Նուբար Աֆեյանին և Վարդան Գրեգորյանին։

Sputnik Արմենիա