Логотип

ԱՐՑԱԽԻ ՀԱՅԱԹԱՓՈՒՄԻՑ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ Է ԱՆՑԵԼ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ ԵՌԱԲԼՈՒՐԻՑ

Ուղիղ երկու տարի առաջ՝ 2023–ի սեպտեմբերի 19–ին, Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, որն ավարտվեց Արցախի ամբողջական հայաթափմամբ։ Դրան նախորդել էր արցախյան դաժան բլոկադան, որը տևեց շուրջ 9 ամիս։

Նշենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ իրականացված ադրբեջանական հարձակման հետևանքով ունեցել ենք 244 զոհ, որից 11-ը` քաղաքացիական անձինք: Այս պահի դրությամբ, 11 անձ համարվում է անհայտ կորած:

Այս գործողության հետևանքով շուրջ 2 տասնյակ հայեր ադրբեջանական գերությունում են և նրանց նկատմամբ կեղծ դատավարություններ են տարվում:

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի որոշումով, սեպտեմբերի 19-ը հայտարարվել է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր: Արցախի ղեկավարությունն ու բազմաթիվ արցախցիներ այսօր այցելում են «Եռաբլուր» պանթեոն։

News.am