Ղարաբաղում շինարարական աշխատանքներ իրականացնող «Arenol Group» թուրքական ընկերության տնօրեն Թոլգա Շահինը դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հաղորդում է Toplum TV-ն։
Նա պնդում է, որ ընկերության համար նախատեսված միջոցները յուրացվել են, իր գործարանները բռնագրավվել են, իսկ իրեն սպառնացել են։
Իր դիմումում թուրք գործարարը բողոքում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից, նրա կնոջից՝ Մեհրիբան Ալիևայից և նրանց դստերից՝ Լեյլայից։
Ըստ Շահինի՝ որպես հրավիրված շինարարական ընկերություններից մեկի ղեկավար՝ ինքը Լաչինում և Քարվաճառում 44 նախագիծ է իրականացրել, դրանց թվում՝ գործարաններ, դպրոցներ, հյուրանոցներ և զորանոցներ։
«Մեզ հետ ավելի վատ են վարվել, քան հայերի հետ»,- ասել է թուրք գործարարը՝ Էրդողանից օգնություն խնդրելով։
News.am
