ԱՄՆ-ում Էմիլի Մկրտիչյանի «Եղել էր, չէր եղել» Արցախի մասին վավերագրական ֆիլմը ձեռք է բերվել վարձույթի համար, հայտնում է Armenian Film Society-ն։
Կինոթատրոններում ֆիլմի ցուցադրությունը կմեկնարկի հոկտեմբերի 10-ին՝ Նյու Յորքի DCTV Firehouse Cinema-ում, այնուհետև կցուցադրվի Գլենդելում՝ հոկտեմբերի 17-ին։
Նշվում է, որ Watermelon Pictures ընկերությունը ձեռք է բերել ֆիլմի թվային և հարակից իրավունքները, որոնք հասանելի կլինեն բոլոր թվային հարթակներում, ներառյալ՝ Watermelon+-ը:
Ռեժիսորը հեռուստադիտողին է ներկայացնում տարբեր մասնագիտությունների տեր արցախցի կանանց, որոնց կյանքն անդառնալիորեն փոխվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։
Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել էր 2024-ին՝ Միսսուրի նահանգի «Ճիշտ/Սուտ ֆիլմերի փառատոնի» ժամանակ։
Armenia Today