«ԱրՔա» վճարային համակարգի աշխատանքը լիովին վերականգնվել է։ Այս մասին հայտնում է «Արմենիան Քարդ» ընկերության մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 𝟮𝟲–ին` ժամը 𝟭𝟳:𝟱𝟬-ից, մեր համակարգի բնականոն աշխատանքը լիարժեքորեն վերականգնվել է»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` «ԱրՔա» համակարգում կրկին խնդիրներ էին առաջացել օգոստոսի 25-ին։ Ընկերությունը հայտնել էր, որ պատճառը տեխնիկական է, կիբեռհարձակումների կամ տեղեկատվական անվտանգության խախտումների հետ կապ չունի։
«ԱրՔա» ազգային վճարահաշվարկային համակարգում խափանումներ էին եղել նաև օգոստոսի 1–ին և օգոստոսի 13–ին։
Sputnik Արմենիա