Логотип

Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատ. փաստաբանները պահանջում են Կոչուբաևի ներկայությունը

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի և շարժման 17 համակիրների գործով հերթական դատական նիստի ժամանակ փաստաբանները դատավոր Կարեն Ֆարխոյանին միջնորդեցին ապահովել իրենց կալանավորված գործընկեր Ալեքսանդր Կոչուբաևի ներկայությունը։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ Կոչուբաևի պաշտպանյալ Արմեն Ալեքսանյանը չի ցանկանում օգտվել այլ փաստաբանների ծառայություններից, և դատարանը չունի որևէ օրենսդրական կամ այլ խոչընդոտ Կոչուբաևի ներկայության համար։

«Դատարանը որևէ իրավական կամ այլ խոչընդոտ չունի Կոչուբաևի ներկայության համար, խնդրում եմ ապահովել Կոչուբաևի ներկայությունը դատարանում։ Կոչուբաևի բացակայությունը խանգարում է գործի լիարժեք դատական քննությանը»,– ասաց Մելիքյանը։

Նրան սատարեցին գործով անցնող մյուս մեղադրյալների փաստաբանները։

Դատարանը միջնորդությունը չմերժեց, այլ հետաձգեց՝ պարզելու, թե արդյոք հնարավոր կլինի ապահովել Կոչուբաևի ներկայությունը։ Դատական նիստը հետաձգվեց։

Sputnik Արմենիա