Բուլղարիայի Ալբենա քաղաքում տեղի ունեցող Բազկամարտի աշխարհի 27-րդ առաջնությունում Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողուհի Մարիամ Սարգսյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը, հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Ռեկտորը տեղեկացրել է, որ Սարգսյանը սովորում է ընդհանուր բժշկության ֆակուլտետում՝ գերազանց առաջադիմությամբ։
Պարաբազկամարտի աշխարհի 27-րդ առաջնությունում աշխարհի չեմպիոն էր դարձել նաև Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ, Հայաստանի պարալիմպիկ հավաքականի անդամ Սարգիս Ստեփանյանը։ Առաջնությունն անցկացվում է սեպտեմբերի 10-23-ը։
Armenia Today