Логотип

Բաղրամյանի պոլիգոնում 29-ամյա զինվորականի մահվան փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել

Ապրիլի 2-ին Արմավիրի Բաղրամյան համայնքի ՊՆ զորավարժարանում զինվորականի մահվան պատճառ դարձած դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Ապրիլի 2-ին հայտնել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարարության «պալիգոններում» պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա 1 զոհ, 1 վիրավոր։ Shamhsyan.com-ի տեղեկություններով` պայթյունի հետևանքով 29–ամյա զինվորականը մահացել է, իսկ 39-ամյա մեկ այլ զինվորական մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել զինվորական հոսպիտալ։

Կիմա Ավդալյանի հայտնում է, որ միջադեպի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող։

«Տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասի և 532-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով»,- հայտնում է Ավդալյանը։

Նա հավելում է, որ նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ:

Sputnik Արմենիա