Մոսկվայի դատարանը 17 տարվա ազատազրկման է դատապարտել Կիրիլ Կովալյովի սպանության մեջ մեղադրվող Շահին Աբասովին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել 2024 թվականի ապրիլի 17-ին։ Կիրիլ Կովալյովը, որը բայքով այցելել էր իր հարսնացուին, նկատել է ադրբեջանցի 21-ամյա Շահին Աբասովի ոչ ճիշտ կայանված «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան։
Կիրիլը դիտողություն է արել Շահինին՝ ասելով, որ մուտքի մոտի մայթին կայանելն անթույլատրելի է։
Ի պատասխան՝ Շահինը սկսել է բղավել ու զայրանալ, իսկ դրան հաջորդած հրմշտոցի ընթացքում դանակով հարվածել է Կովալյովին։ Ստացած վնասվածքներից տղան հիվանդանոցում մահացել է։
Sputnik Արմենիա
