Логотип

Բանկերի անունից խաղարկությունները կեղծ են. կիբեռոստիկանությունը հորդորում է զգույշ լինել

Սոցիալական տարբեր հարթակներում տարածվում են իբր հայկական բանկերի անունից կազմակերպված խաղարկությունների գովազդներ, որոնք կեղծ են: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը:

«Այդ իբր խաղարկությունների գովազդներում նշվում է, որ դրանց մասնակցելու դեպքում հնարավոր է շահել խոշոր գումարներ, իսկ գովազդում նշված հղումով մուտք գործած առաջին 10 անձինք ևս կարող են ստանալ դրամական շահում։ Իրականում նման «խաղարկությունների» միջոցով հանցագործները փորձում են խաբեությամբ ձեռք բերել անձնական և բանկային տվյալները (քարտի համար, PIN, CVV, մեկանգամյա կոդեր և այլն), որոնք հետագայում օգտագործվում են դրամական միջոցների հափշտակության նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում:

Ոստիկանությունը հերթական անգամ հորդորում է չմասնակցել նմանատիպ խաղարկություններին, չանցնել կասկածելի հղումներով, չմուտքագրել անձնական կամ բանկային տվյալներ ոչ վստահելի կայքերում:

Հիշեցնենք, որմեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ այսօր ահազանգել էր, որ WhatsApp հավելավածները զանգվածային կերպով կոտրում են, սակայն դեռևս անհասկանալի է, թե ինչպես:

Sputnik Արմենիա