Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հնչեցրել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պայմանը։
«Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած գագաթնաժողովը և ստորագրված փաստաթղթերն ունեն պատմական նշանակություն։ Այս պատմական հնարավորությունը ճիշտ գնահատելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը վերացնի Ադրբեջանի նկատմամբ Սահմանադրության մակարդակով ամրագրված տարածքային պահանջները»,– հայտարարել է Բայրամովը՝ Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում։
News.am