Логотип

Բաքու, հետո Երևան. Ադրբեջանը պնդում է «3+3» հանդիպումների այս հաջորդականությունը

Ադրբեջանն առաջարկել է տարածաշրջանային «3+3» ձևաչափի հերթական հանդիպումն անցկացնել նախ իր տարածքում, ապա Հայաստանում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Բայրամովը նշել է`առաջարկը մերժելու հիմքեր չի տեսնում։

«Թուրքիայում կայացած հանդիպումից հետո մեր պատվիրակությունն առաջարկեց հաջորդն անցկացնել Ադրբեջանում։ Մենք նշեցինք, որ Ադրբեջանում հանդիպում կազմակերպելուց հետո կհամաձայնենք հաջորդ նիստն անցկացնել նաև Հայաստանում։ Ցավոք, համաձայնության գալ չհաջողվեց. հայկական կողմը չհամաձայնեց նման հերթականությանը», – ասել է նախարարը։

Արաղչին նշել է, որ Իրանը դրական է գնահատում Բաքվի նախաձեռնությունը:

«Մենք աջակցում ենք այդ քայլին և կարծում ենք, որ այն կարող է ուժեղացնել և ավելի գործուն դարձնել «3+3» մեխանիզմը», – ասել է նա:

Նա նաև ընդգծել է, որ Թեհրանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերությունների դրական ընթացքը և կարևոր է համարում տարածաշրջանում կայուն խաղաղության ամրապնդումը:

Հիշեցնենք` Ռուսաստանն ակտիվ աջակցել է «3+3» ստեղծման ձևաչափին, որում ներառված են Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Վրաստանն առայժմ չի մասնակցում այս ձևաչափով աշխատանքներին, սակայն մյուս մասնակիցները բազմիցս ասել են, որ դուռը բաց է Թբիլիսիի համար։ Նախորդ երեք հանդիպումները կայացել են Մոսկվայում, Թեհրանում և Ստամբուլում։

Sputnik Արմենիա