Логотип

Բաքվի «դատարանում» Դավիթ Բաբայանը վերջին խոսքում իրեն մեղավոր չճանաչեց

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայ գերիների` Բաքվում կայացած «դատական նիստին» վերջին խոսքի ժամանակ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն իրեն մեղավոր չճանաչեց:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաբայանը դատախազության մեղադրական եզրակացության դեմ հանդես եկավ հայտարարություններով՝ պնդելով, որ ինքն ու մյուս մեղադրվողներն անմեղ են: Բաբայանը նաև շնորհակալություն հայտնեց իր փաստաբաններին կատարած աշխատանքի համար:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ելույթ ունենալով ռուսերեն լեզվով, հերքեց ԼՂ-ում ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմից վարձկաններ ներգրավելու մասին պնդումները:

«Դատական նիստը» կշարունակվի դեկտեմբերի 23-ին:

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Sputnik Արմենիա