Логотип

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին լքել Իրանը Թուրքիայով կամ ՀՀ-ով

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին շտապ լքել Իրանը ցամաքային ճանապարհով դեպի Թուրքիա կամ Հայաստան։

Հաղորդագրությունում նշվում է, որ նրանք չեն կարողանա լքել Իրանը Ադրբեջանի սահմանով՝ հաշվի առնելով ԱՄՆ քաղաքացիների համար Իրանից Ադրբեջան մուտք գործելու սահմանափակումները։

«Դիտարկեք ցամաքային ճանապարհով դեպի Թուրքիա կամ Հայաստան մեկնելու հնարավորությունը, եթե դա անվտանգ է։ ԱՄՆ քաղաքացիները, որոնք շտապ անհրաժեշտություն ունեն լքել Իրանը Ադրբեջանի միջոցով, պետք է հաշվի առնեն, որ լարվածությունների սրացման ժամանակ (այդ թվում՝ 2025 թվականի հունիսին Իրանի և Իսրայելի միջև հակամարտության ժամանակ) ԱՄՆ քաղաքացիների համար Իրանից Ադրբեջան մուտքը սահմանափակվել է», – ասվում է հաղորդագրության մեջ։

Sputnik Արմենիա