Բաքվում հայտարարել են, որ ավարտել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների (բացառությամբ Ռուբեն Վարդանյանի) և մյուս գերիների «դատավարությունը», հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Հաջորդ դատական նիստում, որը նախատեսված է նոյեմբերի 3-ին, կողմերը կներկայացնեն իրենց մեղադրանքները։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Sputnik Արմենիա
