Логотип

ԲԱՔՎՈՒՄ ԳԵՐԻՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՇԱՏ ԲԱՆ ԿԱԽՎԱԾ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՑ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԻ ԿԱՄՔԻՑ

Ադրբեջանական դատարաններում հայերի նկատմամբ կեղծ դատավարությունները եզրափակիչ փուլ են մտել, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ինչպես և կանխատեսելի էր, դատախազները բոլորի նկատմամբ մեծ պատժաչափեր են պահանջել, մյուս կողմից էլ պարզ է, որ տեղի ունեցողն ամբողջությամբ քաղաքական պրոցես է և իրադարձությունների հետագա ընթացքը` անկախ պատժաչափերից, կարող է այլ հուն մտնել:

Մեր հայրենակիցները, բնականաբար, իրենց մեղավոր չեն ճանաչում և այս ողջ ընթացքում, խիստ սահմանափակ հնարավորությունների պայմաններում, փորձել են իրենց դիտարկումները ներկայացնել:

ՀՀ-ի կողմից միայն խիստ խորհրդանշական քայլերի և հայտարարությունների պայմաններում, շատ բան էլ կախված է միջազգային հանրության ճնշումներից և առանձին դերակատարների կամքից:

Ազատություն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին», – գրել է նա:

Aysor.am