Логотип

Բաքվում կայացել է հայ գերիների գործով հերթական «դատական նիստը»

Բաքվում կայացել է հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության հերթական «դատական նիստը»:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Գարիկ Մարտիրոսյանին նշանակել են նոր հանրային պաշտպան, որին նա չի առարկել:

«Դատական նիստի» ընթացքում հարցաքննվել են Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը:

Հաջորդ «դատական նիստը» նշանակված է սեպտեմբերի 4-ին:

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Sputnik Արմենիա