Логотип

Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի «դատավարության» հերթական նիստը

Բաքվում այսօր կայացել է Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի «դատավարության» հերթական նիստը: Հարցաքննվել են, այսպես կոչված, «տուժողները», ուսումնասիրվել են «գործի» նյութերում առկա որոշ «փաստաթղթեր և ապացույցներ»:

Հաջորդ «դատական» նիստը նշանակվեց դեկտեմբերի 5-ին:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Sputnik Արմենիա