Логотип

Բաքվում հայ քաղահասարակության պատասխան այցին են սպասում. այն կկայանա մինչև տարեվերջ

Մինչև տարվա վերջ Բաքվում սպասում են Հայաստանի քաղաքացիական հասարակության պատվիրակության պատասխան այցին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ադրբեջանի քաղաքացիական հասարակության պատվիրակության անդամ, Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի նախագահ Ֆարհադ Մամեդովին։

Հոկտեմբերի վերջին Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Հայաստանի և Ադրբեջանի ՀԿ-ների ղեկավարների մասնակցությամբ տեղի էր ունեցել երկկողմ կլոր սեղան, որին մասնակցել էր նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Մամեդովի խոսքով՝ ադրբեջանական պատվիրակության այցը գործողությունների, այսպես ասած, ծրագրի մի մասն է։ Այն ենթադրում է ադրբեջանական պատվիրակությունների նոր այցեր Հայաստան, ինչպես նաև հայկական պատվիրակությունների այցեր Ադրբեջան։

«Ենթադրվում է, որ առնվազն առաջիկա վեց ամիսների ընթացքում մենք ևս մի քանի անգամ կայցելենք Հայաստան։ Խոսքը ոչ միայն մայրաքաղաքի, այլև Հայաստանի այլ շրջանների մասին է»,- ասել է նա։

Հավելել է, որ մինչև այս տարվա վերջ էլ հայ քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու կմեկնեն, այցի ժամկետներն արդեն որոշված են։

Sputnik Արմենիա