Логотип

Բաքվում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ շինծու դատավարությունը

Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների նկատմամբ շինծու դատավարությունը։ Դատախազներն այսօր շարունակել են իրենց մեղադրական ելույթները։

Կեղծ դատավարության ընթացքում իբրև թե ապացույցներ են ներկայացվել Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ինչպես նաև գերեվարված Մելիքսեթ Փաշայանի, Գարիկ Մարտիրոսյանի, Լևոն Բալայանի,Գուրգեն Ստեփանյանի, Էրիկ Ղազարյանի և ուրիշների դեմ։

«Դատական» հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 13-ին։

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Sputnik Արմենիա