Логотип

Բաքվում շարունակվել է հայ գերիների շինծու դատավարությունը

Բաքվում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների «դատավարությունը»։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ նիստի ժամանակ ներկայացվել են փաստաթղթեր և ցուցադրվել են մի շարք լուսանկարներ:

Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը խնդրել է «դատավարության» ընդմիջման ժամանակ փակ հանդիպում ունենալ իր փաստաբանի հետ։ Դատարանը բավարարել է նրա միջնորդությունը։

Դատական նիստը կշարունակվի սեպտեմբերի 29-ին:

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Sputnik Արմենիա