Логотип

Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը»

Բաքվում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը»: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այսօր ցուցմունքներ են տվել իբրև թե գործով տուժածներն ու տուժածների իրավահաջորդները։

Հրապարակվել են նաև իբրև թե տուժողների նկատմամբ կատարված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները:

Հաջորդ «դատական նիստը» կկայանա սեպտեմբերի 2-ին:

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Sputnik Արմենիա