Այսօր Բաքվում շարունակվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատական քննությունը, հայտնում է APA գործակալությունը:
Ադրբեջանի դատախազությունը ցմահ ազատազրկում է պահանջում Ռուբեն Վարդանյանի համար:
Բաքվի իշխանությունները Վարդանյանին, ով երբևէ զինվորական պաշտոն չի զբաղեցրել, մեղադրում են մի շարք ծանր հանցագործությունների մեջ, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմի պլանավորման, նախապատրաստման և սանձազերծման, ահաբեկչության ֆինանսավորման և քաղաքացիների բռնի տեղահանման համար:
Բաքվում պահվող հայերի նկատմամբ դատավարություններն անցնում են առանց անկախ լրատվամիջոցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայության:
News.am
