Բաքվում կայանալիք Եվրոպայի ռաբբիների համաժողովը չեղարկվել է «անվտանգության նկատառումներով և Իրանի դիվանագիտական ճնշման պատճառով»։ Այս մասին հայտնում է «Իրանիստ» Telegram ալիքը։ Այդ հավաքին պետք է մասնակցեին իսրայելցի պաշտոնյաներ և հայտնի ռաբբիներ՝ աշխարհի հրեական համայնքների խնդիրները քննարկելու համար։
Ավելի քան վեց ամիս տևած նախապատրաստությունից հետո «Եվրոպայի ռաբբիների համաժողովի» կազմկոմիտեն հայտարարել է, որ նոյեմբերի 3-ից 6-ը Բաքվում նախատեսված միջոցառումը չեղարկվել է «անվտանգության նկատառումներով»։
News.am
