Логотип

Բաքվում տեղի է ունեցել հայ գերիների հերթական «դատը»

Այսօր Բաքվում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների «դատավարությունը»։

Բանտարկյալները հարցեր են տվել «տուժածներին», նշում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաջորդ «դատական նիստը» նշանակված է օգոստոսի 18-ին։

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Sputnik Արմենիա