Բաքվում այսօր տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ իրականացվող հերթական «դատավարությունը»։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ այսօրվա նիստում ելույթ են ունեցել այսպես կոչված «զոհերը»։
Վարդանյանի գործով հաջորդ «նիստը» տեղի կունենա սեպտեմբերի 9-ին։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Sputnik Արմենիա