Логотип

Բեռնատարի վարորդները բացել են մաքսակետեր տանող տանող ճանապարհները

Այս պահին Հայաստանի բոլոր մաքսային անցակետերը բնականոն աշխատում են, բեռնատարի վարորդները բացել են մաքսակետեր տանող ճանապարհներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ակցիայի մասնակիցներից բեռնատարի վարորդ Գևորգ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ բեռնատարների վարորդները, որոնք նախորդ օրը երեկոյան փակել էին անցակետերը, այժմ սպասում են հոկտեմբերի 24-ի ԵԱՏՄ նիստում հարցի քննարկմանը։

«Կարծում եմ , որ խնդիրը կլուծվի»,– նշեց նա։

Նշենք, որ նրանք պահանջում են ՌԴ-ի հետ բանակցել և փոխել օրենսդրության պայմանները, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում Ռուսաստանում կարող են գտնվել մինչև 90 օր, նախկին 180 օրվա փոխարեն։ Հիշեցնենք, որ ՌԴ Ֆեդերալ օրենքի 115-րդ հոդվածի կարգավորումով սեպտեմբերի 10–ին ՌԴ-ում խստացվել է կանոնակարգը, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում կարող են ՌԴ-ում գտնվել մինչև 90 օր, ոչ թե 180 օր։ Այդ կետը, ըստ բեռնափոխադրման վարորդների, չպետք է վերաբերվի նրանց և ուղևորներ փոխաադրող վարորդներին, քանի որ միայն 90 օր և ավելի վարորդները կարող են կանգնած մնալ «Վերին Լարս» անցակետի մոտ։