Логотип

Բոգդան ԲԵԶՊԱԼԿՈ․ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԸ» ՊԱՆԹՅՈՒՐՔԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ԳՈՐԾԻՔ Է

Քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հայտարարությունն այն մասին, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կբարձրացնի Միջին միջանցքի թողունակությունը:

««Զանգեզուրի միջանցք»-ը նախագիծ է, որն առաջին հերթին զուգակցվում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերի և պանթյուրքական շահերի հետ։ Իհարկե, դա Հայաստանի շահերից չի բխում։ Հայաստանի շահերից է բխում այդ ամենը հնարավորինս վերահսկել և ցանկալի է այնպես, որ հնարավոր լինի ցանկացած պահի այդ ամենը փակել կամ այլ կերպ ազդել դրա վրա։

Բայց, իհարկե, Հայաստանին թույլ չեն տա դա անել, քանի որ այդ միջանցքը ենթադրում է արտատարածքային կարգավիճակ։ Այսինքն՝ այդ միջանցքը կվերահսկվի Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Իրականում այդպես է։ Եթե ուղիղ խոսենք, դա Հայաստանի տարածքի մի մասի բռնազավթում է։ Ընդ որում, պաշտոնապես այդ հատվածը կպահպանվի հայկական, բայց դե ֆակտո այդ տարածքը կվերահսկեն Թուրքիան և Ադրբեջանը», — հավելել է Բեզպալկոն։

Փորձագետի խոսքով՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը սպառնում է Հայաստանին ինքնիշխանության, ինքնուրույնության և տարածքների կորստով։

Alpha News