Логотип

Բոլորս անկեղծորեն սիրում էինք նրան. Պուտինի ցավակցական ուղերձը Քեոսայանի մահվան կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել կինոռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանի մահվան կապակցությամբ:

Քեոսայանի մորը և կնոջը՝ Լաուրա Գևորգյանին և Մարգարիտա Սիմոնյանին ուղղված ցավակցական ուղերձում ՌԴ նախագահն ընդգծել է, որ կյանքից հեռացել է ականավոր ռեժիսոր, սցենարիստ, դերասան, վառ, ստեղծագործող, արտասովոր տաղանդավոր, իմաստուն և հմայիչ մարդ, որին բոլորն անկեղծորեն սիրում էին:

«Տիգրան Էդմոնդովիչն իրեն նվիրել է արվեստին ծառայելուն, աշխատել է ամենայն նվիրումով, մշտապես բաց և բարյացակամ է եղել գործընկերների և իր յուրահատուկ տաղանդի բազմաթիվ երկրպագուների հանդեպ: Նա շատ բան է արել հայրենական կինոարվեստի լավագույն ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար, հարստացրել է երկրի մշակութային կյանքը վառ, ինքնատիպ աշխատանքներով։ Տիգրան Էդմոնդովիչի ստեղծագործությունն արտացոլում էր այն ժամանակի ոգին ու տրամադրությունը, որում նա ապրում էր»,– նշել է Պուտինը։

Նա համոզված է, որ Քեոսայանի պայծառ հիշատակը հավերժ կմնա իր մտերիմների, ընկերների, գործընկերների սրտերում, բոլոր նրանց, ովքեր ճանաչում էին ուժեղ ոգով այդ մարդուն և Ռուսաստանի իսկական հայրենասերին։

Կինոռեժիսորը մահացել է անցած գիշեր 59 տարեկանում։ Մոտ 9 ամիս առաջ` այս տարվա հունվարի 9–ին, հայտնի դարձավ, որ Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է տարել և կոմայի մեջ է։

Sputnik Արմենիա