Логотип

Բողոքի ցույց Ստամբուլում. ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ստամբուլում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​կուսակցության (ԺՀԿ) գրասենյակի մոտ բողոքի ցույց տեղի ունեցել կուսակցության ստամբուլյան մասնաճյուղի ղեկավարության, այդ թվում՝ Օզգյուր Չելիքի պաշտոնանկությունից և Գյուրսել Թեքինի գլխավորած ժամանակավոր խորհրդին կառավարումը փոխանցելուց հետո։

Ավելի վաղ դատարան հայց էր ներկայացվել համագումարի և 2023 թվականի քվեարկության ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ, որոնց արդյունքներով ընտրվել է այդ գրասենյակի ղեկավարությունը։

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները՝ սեպտեմբերի 2-ին դատարանը որոշում է կայացրել չեղյալ հայտարարել այդ համագումարի արդյունքները։

Միևնույն ժամանակ, ԺՀԿ առաջնորդ Օզգյուր Օզելը կոչ է արել չեղարկել դատարանի որոշումը Չելիքի և կուսակցության ստամբուլյան մասնաճյուղի ղեկավարության մնացած անդամների պաշտոնանկության վերաբերյալ։

Ուժայինները շրջափակել են կուսակցության գրասենյակի շենքը։ Բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանական պատնեշը ճեղքել փորձող ցուցարարների և անվտանգության ուժերի միջև։ Ոստիկանությունը ուժ է կիրառել։

Ստամբուլի իշխանությունները հայտարարել են քաղաքի մի քանի շրջաններում հավաքների, ցույցերի, մամուլի համար հայտարարությունների և թռուցիկների տարածման եռօրյա արգելքի մասին։

Sputnik Արմենիա