Իրանի «Բուշեր» ատոմակայանում գտնվող ռուսական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների տարհանման երկրորդ փուլն ավարտվել է չորեքշաբթի լույս գիշերը։ Հայաստանի տարածքով դեպի Ռուսաստան է ուղևորվում 150 մարդ, հայտնել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
«150 մարդ մի քանի օր առաջ լքել են «Բուշեր» կայանը և գիշերը հատել են Հայաստանի հետ սահմանը, նրանք արդեն գտնվում են դեպի մեր երկիր տանող ճանապարհին։ Սա տարհանման երկրորդ փուլն է, երկրորդ մակարդակը», — լրագրողներին ասել է Լիխաչովը։
Այժմ, նրա խոսքով, հարթակում մնացել է մոտ 450 մարդ՝ նրանք, ովքեր դեռևս օբյեկտիվ պատճառներով չեն կարող լքել կայանը։
Լիխաչովը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը, ռուսական ուժային կառույցներին, ինչպես նաև Իրանի և Հայաստանի ղեկավարությանը՝ այս տարհանումն իրականացնելու համար։
ՌԴ անձնակազմի մի մասն այժմ ներգրավված է «Բուշեր» ատոմակայանի նոր բլոկների կառուցման հարթակում սարքավորումների սպասարկման աշխատանքներում։ Նոր բլոկների շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Լիխաչովը նախկինում հայտարարել է, որ այս նախագիծը կմնա «Ռոսատոմի» առաջնահերթությունների թվում։
News.am
