Логотип

Բռնազավթված Արցախում հրդեհները շարունակում են մոլեգնել

Բռնազվթված Արցախում հրդեհները շարունակում են մոլեգնել, հաղորդում են Ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ՝ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը ձեռնարկում է «անհրաժեշտ և անհետաձգելի միջոցառումներ հրդեհները մարելու համար»։

«Չնայած այն հանգամանքին, որ քամոտ եղանակը լուրջ խոչընդոտներ է ստեղծում հրդեհների մարման համար, հրդեհաշիջման գործողությունները շարունակվում են», – պնդում է Բաքուն։

Հիշեցնենք, որ անտառային հրդեհները բռնազվթված Արցախում մոլեգնում են հուլիսից ի վեր։

News.am