Логотип

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

Հայաստանում բրիտանական առաջին ռեզիդենտ պաշտպանական կցորդ է նշանակվել մայոր Թոմաս Շորլանդ Բոլը։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանում բրիտանական դեսպանատնից։

«Այս պատմական քայլը արտացոլում է Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև գործընկերության աճող ամրությունը և նպաստելու է պաշտպանական և անվտանգության ոլորտներում համագործակցության հետագա խորացմանը»,– նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։