Логотип

Գագիկ Սուրենյան․ Սև ծովի շրջանից մեր երկրին մոտենում է բավականին ակտիվ ցիկլոն

Սև ծովի շրջանից մեր երկրին մոտենում է բավականին ակտիվ ցիկլոն, դրա ներթափանցումը կսկսվի այսօր երեկոյան ուշ ժամերին, իսկ տեղումնաբեր ամենաակտիվ գոտին Հայաստանում կլինի վաղը կեսօրից հետո։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Այսօր գիշերը առանձին շրջաններում, վաղը ցերեկային ժամերին հանրապետության գրեթե ամբողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումներով` մինչև 18–20 մ/վ արագությամբ»,– ասաց նա։

Սուրենյանի խոսքով` ցիկլոնն իր հետ հյուսիս–արևմուտքից կբերի արկտիկական ցուրտ հոսանքներ, և վաղը ցերեկային ժամերին հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը 8–12 աստիճանով կնվազի։

 «Բայց սեպտեմբերի 20-ի ցերեկը կբարձրանա 4–5 աստիճանով։ Սեպտեմբերի 20–21-ն ընկած ժամանակահատվածում ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումները կպահպանվեն առանձին հատվածներում և կկրեն կարճատև բնույթ»,– ընդգծեց Գագիկ Սուրենյանը։

ՀՀ ամբողջ տարածքում, ըստ Գագիկ Սուրենյանի, տեղումները կդադարեն սեպտեմբերի 22–ից սկսած։

Sputnik Արմենիա