Логотип

Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերից զոհվածների թիվը գերազանցել է 64 հազարը

2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում իսրայելցի զինվորականների գործողությունների հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 64 հազարը։ Այս մասին հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։

Գերատեսչության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում տեղական հիվանդանոցներ են հասցվել 84 զոհվածի դի և 338 տուժած:

«2023 թվականի հոկտեմբերի 7-ից իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 64 231-ի, տուժել է 161 583 մարդ», – ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։

Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:

Sputnik Արմենիա