Логотип

Գալուզին․ Հայաստանի և Ադրբեջանի համար հարթակ տրամադրելու ՌԴ առաջարկը ուժի մեջ է

Ռուսաստանի առաջարկը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար հարթակ տրամադրելու վերաբերյալ, ուժի մեջ է մնում, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մեր առաջարկը՝ հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար, ուժի մեջ է մնում», – ասել է Գալուզինը Հայաստանի անկախության օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ։

Նա հավելել է, որ ռուսական կողմը հատուկ նշանակություն է տալիս երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։

«Ակնհայտ է, որ մեր ծրագրերը կյանքի կոչելու համար դեռ շատ անելիքներ կան։ Մենք պատրաստ ենք Երևանին և Բաքվին տրամադրել անհրաժեշտ ողջ օգնությունը՝ մնացած տարաձայնությունները հաղթահարելու համար, այդ թվում՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները», – նշել է Գալուզինը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը մեծ և արդյունավետ դեր է խաղացել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացում։ Իր հերթին, Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը ևս կարևորել է ռուսական դիվանագիտության ներդրումը կարգավորման գործընթացում և այն անվանել «առանձնահատուկ»։

News.am