Логотип

Գալուզին․ Մոսկվան գոհ է Երևանի և Անկարայի միջև ընթացող ինտենսիվ երկխոսությունից

Մոսկվան գոհ է Երևանի և Անկարայի միջև երկխոսության ինտենսիվացումից, որի սկիզբը դրվել է Ռուսաստանի աջակցությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ այսօր տեղի ունեցած ընդունելության ժամանակ։

Նա հիշեցրել է, որ հայ-թուրքական բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել 2022 թվականի հունվարին Մոսկվայում։

«Մենք հանդես ենք գալիս երկու կողմերի շուտափույթ հաշտեցման օգտին, պատրաստ ենք հետագայում ևս աջակցել հայ և թուրք գործընկերների ջանքերին այդ ուղղությամբ», – ասել է ռուս դիվանագետը:

Հիշեցնենք, որ «Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան 1991 թվականից, իսկ պետական սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ, որը Ղարաբաղյան հակամարտության հարցում աջակցել էր Բաքվին։ 2021 թվականի դեկտեմբերին Հայաստանն ու Թուրքիան նշանակեցին իրենց հատուկ ներկայացուցիչներին՝ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար։ Նրանք անցկացրել են բանակցությունների մի քանի փուլ, վերջին հանդիպումը տեղի է ունեցել Երևանում՝ սեպտեմբերի 12-ին։

Sputnik Արմենիա