Логотип

Գարեգինը Երկրորդը մեկնեց Շվեյցարիա և Ֆրանսիա

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայրապետական մեկօրյա այցով մեկնեց Շվեյցարիա։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Այնուհետև նա երկօրյա այցով կլինի Մարսելում (Ֆրանսիա)

Ըստ հաղորդագրության` կաթողիկոսին ուղեկցում են «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը և Վեհափառ հայրապետի հանձնակատար Գրիգոր աբեղա Մինասյանը։

Sputnik Արմենիա