Նոյեմբերի 2-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին իր օծման և գահակալության 26-րդ տարեդարձի առթիվ հայրապետական մաղթանք կհղի Սուրբ Էջմիածնում։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Հընթացս սուրբ և անմահ պատարագի կկատարվի հայրապետական մաղթանք, և Սուրբ Էջմիածնում հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»,– ասված հաղորդագրությունում»։
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի այսօրվա հայտարարությանը զուգահեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին քննադատել է Գարեգին Բ կաթողիկոսին՝ հայտարարելով, որ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը «երկրի հոգևոր կյանքը տարել է փակուղի և խախտել կուսակրոնության սկզբունքները»: Վարչապետը նշել է, որ աղոթքները շարունակելու է Հովհաննավանքում, ապա Մայր աթոռում։
Սկևռայի սրբոց մասանց պահարանում` Կիլիկյան Հայաստանի նվիրական մասնատուփում, ամփոփված են 20-ից ավելի համաքրիստոնեական և հայազգի սրբերի՝ Պողոս, Պետրոս, Թադեոս, Բարդուղեմեոս առաքյալների, Գրիգոր Լուսավորչի, Հովհան Ոսկեբերանի, Նիկողայոս Սքանչելագործի, Բարսեղ Կեսարացու,Գրիգոր Աստվածաբանի մասունքները։
Sputnik Արմենիա

 
															 
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                            