Логотип

Գարեգին Երկրորդին ուղղված արտահայտության համար քրեական վարույթ է նախաձեռնվել

Գառնիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ պատարագի եկած անձանցից մեկի արտահայտության հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ դատախազությունից։

Իշխանական Civic.am-ի լրագրողը դեկտեմբերի 28-ին եկեղեցու բակում հավաքվածներին հարցրել էր` «ի՞նչ պիտի լինի, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա», ի պատասխան նրանցից մեկն ասել էր՝ «մի հատ քար խփեն գլխին, սատկացնեն»։ Դեկտեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ դատախազությունն ուսումնասիրում է այդ արտահայտությունը, և եթե պարզվի, որ կա հանցակազմ, գործը ՀՀ քննչական կոմիտե կուղարկի վարույթ նախաձեռնելու համար։

«2026 թվականի հունվարի 7-ին քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի ( բռնության կոչ լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ.) հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն»,– հայտնեցին Sputnik Արմենիային հայտնեցին դատախազությունից։

Լրատվամիջոցների տեղեկություններով` նշված արտահայտության հեղինակը Էդվարդ Ստեփանյանն է, որը Գառնիի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող կոմունալ տնտեսության աշխատակից է, զբաղվում է ջրաչափերի հետ կապված սպասարկման աշխատանքներով: