Логотип

Գեղամ Մանուկյան․ Եկեք մեր տուն ու մամայիս համոզեք, որ խաղաղությունը եկել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Խորհրդարանի ամբիոնից ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ մանուկյանն անդրդարձավ ՔՊ-ականների ամենօրյա թեզերին, թե՝ ընդդիմությունը պատերազմ է ուզում, իշխանությունը՝ խաղաղություն։ Գեղամ Մանուկյանը վաշինգտոնյան փաստաթղթերից մեջբերումներ արեց ու նշեց, որ ստորագրվածը խաղաղություն չի բերում։

Գեղամ Մանուկյանը ցույց տվեց նաև մայրիկի լուսանկարը՝ ասելով․ «Սա մայրիկիս լուսանկարն է՝ 2022-ի դեկտեմբերի 12-ին, Արցախի շրջափակման օրը, իր ծննդյան օրը։ Մի քանի ժամ հետո լուր եկավ, որ Արցախը հայտնվել է շրջափակման մեջ, և մորս այս կարոտով հայացքը մինչ հիմա շարունակվում է։ «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներին հրավիրում եմ մեր տուն։ Խնդրում եմ, եկեք մամայիս համոզեք, որ խաղաղությունը եկել է»։

Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանի եղբայրը՝ գեներալ Դավիթ Մանուկյանը, գտնվում է Բաքվի բանտում:

Yerevan Today