Հայաստան խմբակցության պատգամավորական աթոռը թափուր է, որովհետև ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը կեղծ մեղադրանքներով գտնվում է անազատության մեջ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8–ին, ԱԺ նիստերի մեկնարկին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա հիշեցրեց, որ այս գումարման ԱԺ-ի սկզբում էլ էր Արթուր Սարգսյանը անազատության մեջ՝ դատավոր Արմեն Դանիելյանի անօրինական որոշումով։
«Արթուր Սարգսյանն անցնող 4 տարիներին շարունակեց մնալ սկզբունքային, հայրենասեր, ինչպես պինդ սյունեցի և դրա համար այստեղ դատախազի այստեղ հրապարակած կեղծ տվյալների վրա, ինչպես «Սրբազան շարժման» կողմնակից 18 արդարները, ինչպես Միքայել արքեպիսկոպոսը, ինչպես Կարեն Կարապետյանը քաղաքական հետապնդումների արդյունքում այսօր գտնվում են անազատության մեջ։ Բայց իրականում Սարգսյան Արթուրը շատ ավելի ազատ է քան ԱԺ դահլիճում նստած մեզնից որևէ մեկը, կամ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացին»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց որ Արթուր Սարգսյանը և մյուսները պայքարում են Երկրի ազատության, արդարության, ժողովրդի իրավունքների վերատիրացման համար։
Մանուկյանը ողջունեց կալանավորված «Սրբազան շարժման» անդամներին, որոնք շատ ավելի ազատ են, քան իրենք։
News.am