Տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է։ Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։ Այս մասին հայտարարել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ։
«Պատկան մարմինները մարզում անցել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, իրականացվում են կանխարգելիչ և օպերատիվ միջոցառումներ՝ իրավիճակը վերահսկելի պահելու համար։ Խնդրում ենք՝
հեռու մնալ գետամերձ տարածքներից, չմոտենալ վարարած գետերին, ճանապարհներին լինել առավել ուշադիր։»։
«ՓաստԻնֆո»
