ԱՄՆ Գերագույն դատարանը համաձայնել է քննարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի սահմանադրականությունը, որը չեղարկում է երկրի տարածքում ծնվելու դեպքում ամերիկյան քաղաքացիության տրամադրումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գործակալության տրամադրության տակ հայտնված դատական փաստաթղթին։
«Նախքան որոշում կայացնելը գործը պահանջելու մասին(ստորադաս դատարանի վարույթից վերադաս դատարան՝ խմբ.) միջնորդությունը բավարարվել է»,- ասված է Գերագույն դատարանի փաստաթղթում:
Ավելի վաղ Թրամփի վարչակազմը դիմել էր Գերագույն դատարան՝ խնդրելով քննարկել ամերիկյան առաջնորդի հրամանագրի սահմանադրականությունը, որն ուղղված է «հողի իրավունքով» քաղաքացիություն տրամադրելու կանոնի դադարեցմանը:
Ավելի վաղ ԱՄՆ իններորդ դաշնային շրջանի վերաքննիչ դատարանը Թրամփի հրամանագիրը հակասահմանադրական էր ճանաչել:
Sputnik Արմենիա
