Логотип

Գերգիև․ Հերքել ռուսական մշակույթը՝ նշանակում է խոստովանել սեփական հիմարությունը

Ռուսական մշակույթի հիմարություն է: Այսպիսի կարծիք է հայտնել դիրիժոր Վալերի Գերգիևը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

«Ժխտել ռուսական մշակույթը՝ նշանակում է խոստովանել սեփական հիմարությունն ու անօգնականությունը»,-ընդգծել է մաեստրոն:

Նրա խոսքով՝ ինքն անձամբ նման իրավիճակի հետ չի բախվել։

«Դա նույնն է, ինչ հարցնել․ «Դուք ժխտո՞ւմ եք Մոցարտին, Չայկովսկուն, Պրոկոֆևին»։ Այդպիսի հարցն անհեթեթ է և նույնիսկ մեկնաբանություն չի պահանջում»,-հավելել է նա:

Մաեստրոյի խոսքով՝ մեծ մշակութային ժառանգությունը ժխտելու ցանկացած փորձ բուն մշակույթին չի վնասում, այլ միայն բնութագրում է նման հայտարարություններ անողին:

Նշենք, որ դիրիժորը Երևան է ժամանել Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ մասնակցելու Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգներին: